Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ապրում ենք այսպիսի պահերի համար. Արոնյան  

Ապրում ենք այսպիսի պահերի համար. Արոնյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը խոսել է Clutch Chess International-ի քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Գրիշչուկին հաղթելու մասին:

Ես ու Սաշան NBA-ի մեծ երկրպագուներ ենք: Սա կարծես փլեյ-օֆֆում «Բոսթոն Սելթիկսի» 7-րդ խաղն էր: Ապրում ենք այս տեսակ պահերի համար: Կարծում եմ՝ թե՛ ես, թե՛ մրցակիցս հաճույք ստացանք խաղից: Մեր կարիերայի ընթացքում շատ ենք կոտրել մեկ մեկու սրտերը՝ հաղթելով որոշիչ պարտիաներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Արոնյանը:

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչի պարտիան համեմատել է սիրահատվածության հետ. «Արյունը արագորեն վազում է մարմնովդ, և ոչնչի մասին մտածել այլևս չես կարողանում: Կարծում եմ, հենց սրա համար էլ մենք շախմատ ենք խաղում»,-ասել է նա:

Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում  կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով առավելության հասավ  Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչՀաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]