Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:

«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:

«Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Արթուր Թովմասյան (Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ)

Գլխավոր քարտուղար՝ Արմինե Ալեքսանյան

Անդամներ՝

Աշոտ Ղուլյան (6-րդ գումարման ԱԺ նախագահ)

Գեղամ Ստեփանյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն)

Արթուր Մոսիյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Գալստյան (Արցախի «Արդարություն» խմբակցություն)

Սեյրան Հայրապետյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Գոհար Սարգսյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Արթուր Հարությունյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արամ Գրիգորյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արմեն Հակոբյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ դասախոս)

Ռոբերտ Ղահրամանյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար)

Սիրանուշ Սարգսյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդությանևսպորտիհարցերիմշտականհանձնաժողով)

Սոֆի Իվանիդիս (Արցախի հունական համայնքի ներկայացուցիչ)

Բարեկամության շրջանակի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան (ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի վարիչ):

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը  գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին,արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]