Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք փոխում ենք գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը. Էկոնոմիկայի նախարար

Մենք փոխում ենք գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը. 
Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ փոխելու գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը՝ աշխարհին համահունչ գյուղատնտեսություն ունենալու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ 2019-ին գյուղատնտեսությունը  բացասական նպաստում է ունեցել ՀՆԱ-ի աճին:  Նա հետաքրքրվեց, թե գյուղոլորտում անկումն ի՞նչ է նշանակում: Պատգամավորի կարծիքով՝ կամ ծրագրերն են անարդյունավետ, կամ էլ գյուղատնտեսության՝ ՀՆԱ-ի աճի նպաստումը չի թիրախավորվում:

Նախարարն արձագանեց՝ կառավարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը մեծ պահանջվածություն ունեն: Որպես օրինակ նա նշեց՝ այս պահի դրությամբ գյուղատնտեսության մեջ մոտ 60 մլրդ ծավալով վարկեր ամբողջովին սուբսիդավորվում են կառավարության կողմից։ Այսինքն՝ այդ վարկերը տնտեսություններին են հասնում 0 տոկոս կամ 2 տոկոս, 3 տոկոս տոկոսադյուքներով: «Ընդ որում, դրանք հասնում են գյուղացիական տնտեսություններին՝  պայմանով, եթե այդ գյուղացիական տնտեսություններն այդ վարկային միջոցների հաշվին ձեռք են բերել գյուղատնտեսական տեխնիկա կամ օգտագործել են կաթիլային ոռոգում, կամ տնկել են ինտենսիվ այգիներ, կամ ձեռք են բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։ Այսինքն՝ այս ծրագրերի արդյունքում իրականացվում է գյուղացիական տնտեսություն վարելու նոր վարքագիծ, որը պետք է լինի ավելի արտադրողական»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունը բարձր չափով մասնակցություն պետք է ունենա առաջիկա տարիների տնտեսական աճին: Անդրառնալով հարցին, թե ինչու այդ ծրագրերի ազդեցությունն անմիջապես չի զգացվում, նախարարն ասաց. «Եթե, օրինակ, տնկվում է ինտենսիվ այգի, այն միանգամից առաջին տարվա ընթացքում բերք չի տալիս: Որոշ դեպքերում, երբ ներդրումներ են կատարվում, այդ ներդրումները անմիջապես չէ, որ արդյունք ենք տալիս: Մենք հիմա այդ պրոցեսում ենք: Մենք փոխում ենք գյուղատնտեսական գործունեություն վարելու վարքագիծը՝ միջին ժամկետում և ավելի երկարաժամակետ հատվածում աշխարհին համահունչ գյուղատնտեսություն ունենալու համար»:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]