Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետութունը 454 մլն դրամի փոխհատուցում է տվել բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին

Պետութունը 454 մլն դրամի փոխհատուցում է տվել բնական աղետներից տուժած 
գյուղացիական տնտեսություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի բնական աղետների արդյունքում վնասներ կրած գյուղացիական տնտեսություններին կառավարությունը տրամադրել է ընդհանուր 454 մլն դրամի փոխահատուցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

«Աղետների արդյունքում մարզերում գույքագրված վնասների փոխհատուցման նպատակով տարեվերջին յուրաքանչյուր մարզից ստացված գնահատման հանձնաժողովների եզրակացությամբ կատարում ենք փոխհատուցում: Այս նույն ծրագրի շրջանակում տարվա ընթացքում կատարել ենք 454  մլն դրամի փոխհատուցում»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ խոսքը տուժած գյուղացիական տնտեսություննորի կատարած ծախսերի մասնակի փոխհատուցման մասին է:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]