Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման նպատակներով Հրազդանի հունով ջրբացթողում է իրականացվում Սեւանա լճից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, հունիսի 10-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 5 միլիոն 735 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 128 միլիոն 901 հազար խորանարդ մետր ջուր: 2020 թվականի հունիսի 9-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1 900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]