Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օպերային թատրոնի արտիստները երաժշտասերներին հորդորում են առցանց դիտել «Կարմեն» ներկայացումը

Օպերային թատրոնի արտիստները երաժշտասերներին հորդորում են առցանց դիտել 
«Կարմեն» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում հանդիսատեսին հորդորում են օնլայն հարթակում դիտել ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերային ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումն օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կհեռարձակվի հունիսի 12-ին՝ ժամը 20:00-ին:

Տեսանյութում «Կարմեն» օպերայի բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը, Կարմենի և Խոսեի դերակատարներ՝ Կարինե Բաբաջանյանն ու Լիպարիտ Ավետիսյանը նշում են, որ այս օրերին բոլորը փորձում են հարմարվել կյանքի նոր կանոններին, և իրենք վստահ են, որ հանրությունը նույնպես կարոտել է թատրոնը, և, քանի որ չեն կարող բոլորին հրավիրել թատրոն, օնլայն հարթակի շնորհիվ թատրոնը կբերեն երաժշտասերների տուն:

«Կարմեն» օպերան առաջին անգամ բեմադրվել է 1875 թվականի մարտի 3-ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում: Օպերան սկզբնական շրջանում սուր քննադատության է արժանացել, սակայն 1875-ի հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից էլ սկսվել է «Կարմեն»-ի համաշխարհային հռչակը: Դեռևս 1880 թվականին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմեն»-ը միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:

«Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին Լենինականի (ներկայում` Գյումրի) օպերա-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին (դիրիժոր՝ Ս. Չարեկյան, բեմ.՝ Ա. Բուրջալյան):

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]