1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու սահմանադրական գործառույթի իրացման շրջանակներում, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ընգծելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի բացարձակ բնույթը, Ա.Հակոբջանյանի և Գ.Կարապետյանի վերաբերյալ գործով թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշմամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում կատարվող քննության արդյունավետության չափանիշի վերաբերյալ` արձանագրելով, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու գործերով քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն` ձեռնպահ մնալով ենթադրյալ զոհի հայտնած տվյալները հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականի արժանացնելուց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված բանաձևը, համաձայն որի` քննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ` միջոցների», արձանագրել է, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործերով առանցքային նշանակություն ունի ոչ թե ենթադրյալ զոհի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատումը, այլ այդ տեղեկատվության մանրամասն պարզման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համալիրը, որն օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Բացի այդ, իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների դեմ կոմիտեի, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից սահմանվել է «տաք հետքերով» տարվող քննության մեթոդիկայի կիրառմամբ հնարավորինս սեղմ ժամկետներում «լուրջ միջոցների» ձեռնարկմամբ կատարման ենթակա գործողությունների շրջանակը։

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն անդրադարձել է նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից, սեփական նախաձեռնությամբ, ձերբակալված կասկածյալի հետ «օպերատիվ-հետախուզական բնույթի հարցազրույց» անցկացնելու իրավաչափությանը, ինչպես նաև ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանների հարցաքննության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացակարգերին։

 

Դատական ակտը հասանելի է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում՝ datalex.am, գործի համարը՝  ԵԱՔԴ/0172/11/17»,- ասվում է հաղորդագրության մեջ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]