1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին

Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի 
իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու: Սա պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից սահմանված հակամահաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացածԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  71 405 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպքԱրձանագրվել է մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]