Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային կազմակերպությունների հետ

 ATOM. Հայաստանը պայմանավորվածություններ ունի 7 վերազգային 
կազմակերպությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում արդեն նախնական պայմանավորվածություններ կան 7 վերազգային կազմակերպությունների հետ, որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ՝ նախատեսվող գիտակրթական համալիրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդման քննարկմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Տարասյանը նախ հիշեցրեց, որ ATOM տեխնոլոգիական ծրագրի շրջանակում գիտակրթական համալիր է նախատեսվում: «Արդեն ստեղծվել է հիմնադրամ, որը կոչվում է ATOM առաջադեմ հետազոտությունների ինստիտուտ: Հիմնադրամը կզբաղվի այդ կենտրոնի ամբողջ կոնցեպտի ձևավորմամբ և իրականացմամբ: 13 պետությունների ղեկավարների հետ արդեն կան պայմանավորվածություններ՝ այդ գիտակրթական համալիրում խոշոր կազմակերպությունների ներգրավման կապակացությամբ: 7 վերազգային կազմակերպությունների հետ նույնպես կան նախնական պայմանավորվածություններ,  որ գան Հայաստան և հիմնեն ինժեներական և գիտահետազոտական լաբորատորիաներ այդ պարկում»,-ասաց աշխատակազմի ղեկավարը:

 ATOM (Advanced tomorrow) ծրագիրն ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Տարբեր բաղադրիչներ ունեցող ATOM ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: 

Աննա Գրիգորյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ