Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում հունիսի 9-ից կհանվեն անցագրերն ու ինքնամեկուսացման ռեժիմը

Մոսկվայում հունիսի 9-ից կհանվեն անցագրերն ու ինքնամեկուսացման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում հունիսի 9-ից կչեղարկվեն ինքնամեկուսացման ռեժիմն ու զբոսանքների ժամանակացույցն ու անցագրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մայրաքաղաքի բոլոր բնակիչները, այդ թվում՝ 65-ից բարձր տարիքի և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, առանց սահմանափակումների կկարողանան դուրս գալ փողոց, գնալ իրենց գործերով և այցելել հասարակական վայրեր: Սոբյանինը հայտնել էր, որ սահմանված հակահամաճարակային միջոցառումները թույլ են տվել խուսափել պանդեմիայի բռնկումից։

Հունիսի 9-ից կվերսկսվի ավտոլվացման ծառայությունների, վարսահարդարման, գեղեցկության սրահների, լուսանկարչական ստուդիաների, անասնաբուժական կլինիկաների, աշխատանքի տեղավորման գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, կինո և ձայնագրման ստուդիաների, ինչպես նաև գիտական ինստիտուտների գործունեությունը: Բացի այդ, կբացվեն նաև գերեզմանատները։

Հունիսի 16-ից կսկսեն աշխատել գրադարանները, թանգարանները, ցուցասրահները և կենդանաբանական այգիները։

ՌԴ-ում պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 476 հազար մարդ, որից 197 018-ը գտնվում է Մոսկվայում, ավելի քանի 230 հազար հոգի ապաքինվել է, 5971 պացիենտ մահացել է։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]