Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ՕԽ-ի քվոտայի վերափոխված գործընթացը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ՕԽ-ի քվոտայի վերափոխված գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական  խաղերի ուղեգրերի խաղարկման  վերափոխված համակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընտրության ժամկետը  երկարաձգվել է մինչև 2021 թ հունիսի 29-ը: Նոր տարբերակը հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Փոխվել է  մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16-ից ոչ ցածր տարիք ունեցողները:

Տոկիոյի խաղերը  2021 թվական տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005 թվականին ծնված մարզիկները  մասնակցության իրավունք կունենան։

Հաստատվել են  այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։  Նրանց թվում է Արթուր Դավթյանը։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]