Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար այս ընթացքում առանձնացվել է շուրջ 2 հազար մահճակալ

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար այս ընթացքում առանձնացվել 
է շուրջ 2 հազար մահճակալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բժշկական հաստատություններում: Դրանցից 5-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ:

«Այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման և ախտորոշման կենտրոն Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը: Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ ընդհանուր և ևս 9-ը վերակենդանացման բաժնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ: Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նա տեղեկացրեց, որ նոր մահճակալներ են ավելացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20-ը՝ ռեանիմացիայում, 20-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժնում:

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսվել  է երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները՝ մոտ 50 մահճակալի տեղով: Աշխատանքներ են տարվում Էրեբունի բժշկական կենտրոնում՝ ռեանիմացիոն բաժանմունքում մոտ 50 մահճակալ ծավալելու ուղղությամբ: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ մեկ ու կես ամիս հետո:

«Ամեն օր ծավալվում են հիվանդանոցային և ռեանիմացիոն մահճակալներ, բայց ուզում եմ ընդգծել, որ երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար: Օրինակ, աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկում՝  Նյու Յորքում, հաստատվել էր ճիշտ նման իրավիճակ: Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց հումանիտար աղետ դեռ չենք ապրում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, կանի անհնարը, բայց, ընդհանուր առմամբ, շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]