Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով․ Նիկոլ Փաշինյան

Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով․ Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետատան հունիսի 6-ի նիստում քննարկման մասնակիցները մոտեցել են այն եզրին, որ որոշում կայացնեն տոտալ արգելափակում հայտարարելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա տեղեկացրեց, որ, ամեն դեպքում, եկան այն եզրակացության, որ այդ որոշումը չի բերելու ցանկալի արդյունքների և դա ցանկալի որոշում չէ:

«Դա ասում ենք, ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն ծանր: Վերջին օրերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է բերել ցանկալի արդյունքների: Վերջին օրերի ֆլեշմոբը ցույց է տալիս, որ գործ ունենք հակահամաճարակային կանոնների այնպիսի համընդհանուր չպահպանման հետ, որ եթե Հայաստանի բնակավայրերը փակենք, ապա այդ կանոնները չպահելու պայմանները տեղափոխվելու են շենքեր, հարևանների տներ: Արդյունքում՝ հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին: Դրանից բացի, արգելափակումը հանելուց  հետո, մենք շատ արագ վերադառնալու ենք օրը 500-700  նոր դեպքի: Եթե տեսականորեն մենք համարենք, որ մեր ժողովուրդը իրավիճակի լրջությունը այնքան է գնահատել, որ կպահի այդ կարանտինը,  ուրեմն այդ նույն հնարավորությունն ունենք այս պահին և հիմա, առանց որևէ վարչական լծակի գործադրման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անկախ  ամեն ինչից, պետք է արձանագրել, որ հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով: Ըստ նրա՝ սրա լուծումը միջնաժամկետ կարող է լինել միայն մի բան, երբ համընդհանուր հակամաճարակային շարժում սկսվի: Յուրաքանչյուրն առաջնորդվի այն վարկածով, որ հիվանդանոցներում տեղերի սահմանափակ լինելու պատճառով կարող է մահանալ ինքը կամ իր հարազատը: «Յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի այն կանխավարկածով, որ ինքը վարակված է և չպետք է վարակի ուրիշներին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]