«Ռոմա»-ն ֆինանսական հսկայական կորուստներ ունի
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ընթացիկ մրցաշրջանում ֆինանսական մեծ կորուստներ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի կորուստները կազմում են մոտ 126,4 միլիոն եվրո: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի մայրաքաղաքային ակումբն այս մրցաշրջանում 100 միլիոնի եվրոյի ավելի կորուստ ունի: «Ռոմա»-ի ֆինանսական ոչ բավարար վիճակը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ակումբն այժմ ընդհանուր առմամբ ունի 278,5 միլիոն եվրոյի պարտք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում