Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն ֆինանսական հսկայական կորուստներ ունի

«Ռոմա»-ն ֆինանսական հսկայական կորուստներ ունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ընթացիկ մրցաշրջանում ֆինանսական մեծ կորուստներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի կորուստները կազմում են մոտ 126,4 միլիոն եվրո: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի մայրաքաղաքային ակումբն այս մրցաշրջանում 100 միլիոնի եվրոյի ավելի կորուստ ունի: «Ռոմա»-ի ֆինանսական ոչ բավարար վիճակը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ակումբն այժմ ընդհանուր առմամբ ունի 278,5 միլիոն եվրոյի պարտք:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները:  Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am