Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի  սպասում է 
հոսպիտալացման իր հերթին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի  սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Դառնությամբ եմ ասում, բայց այսօրվա դրությամբ շուրջ 200 հիվանդ քաղաքացի կա, ով սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Այսինքն՝ մեր առողջապահական համակարգն այնքան ծանր է աշխատում, որ չենք հասցնում նրանց տեղավորել: Ասեմ ավելին, մենք արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությոնը եղել է ուշացումով, ռեկացիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկու մահվան դեպք էլ եղել է այն պատճառով, որ պացիենտները, որոնք պետք է լինեին վերակենդանցման բաժանմունքում, այնտեղ տեղ չլինելու պատճառով  եղել են ընդհանուր բաժանմունքում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ