1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ է լինելու հունիսի 6-ից հունիսի 20-ը

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ է լինելու հունիսի 6-ից հունիսի 20-ը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակ կլինի հունիսի 6-ից-20-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշան տեքստից։

Որոշման մեջ նշվում է, որ սահմանվելու է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի։

 «Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Ձորագյուղ համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Ձորագյուղ համայնքի մուտք ու ելքի սահմանափակումների պատճառը այն է, որ քաղաքացիներից  մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի հետևանքով Ձորագյուղում գրանցվել է կորոնավիրուսի 63 դեպք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]