Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն 
շարունակում է անակնկալ ստուգայցերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՏՄ-ից, դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։ Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։ Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։

Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի  թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։

Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]