Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քովիդյան ռումբ. Շվեդ բժիշկներն արձագանքել են հակառասիստական ակցիաներին

Քովիդյան ռումբ. Շվեդ բժիշկներն արձագանքել են հակառասիստական ակցիաներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ բժիշկները Ստոկհոլմում անցկացվող հակառասիստական ակցիաներն անվանել են դանդաղ գործող ռումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շվեդիան երկար ժամանակ հակված է եղել երկրում կորոնավիրուսի հետ կապված ավելի մեղմ քաղաքականության, որի հետ համաձայն էին թե բնակչությունը, թե ընդդիմության ներկայացուցիչները:

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո հակառասիստական բողոքի ակցիաները տարածվեցին նաև այլ երկրներում, այդ թվում, Շվեդիայում: Այդ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանությունը փորձել է ցրել ամբոխին: Ակցիաների առնչությամբ մտահոգություն են հայտնել բժիշկները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Բժիշկներից մեկը ստեղծված իրավիճակը բնորոշել է ռումբ, որը կարող է պայթել երեք շաբաթից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am