Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման օրինագիծ

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատն ընդունել է դպրոցներում Հայոց 
ցեղասպանության դասավանդման օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին,  նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ամենասկզբից ներգրավելու համար։

Օրինագծի ընդունումից հետո Դանեյա Էսգարը «Թվիթեր»-ում գրել է. «Ես երբեք չէի լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին  պատմեց իմ հայ ընկերը: Նա չէր հասկանում, թե մենք ինչու երբեք չենք խոսում նրա ժողովրդի ցեղասպանության մասին: Մենք պետք է ավելի լավ բան անենք: Մեզ համար կարևոր է աշակերտներին այդ վայրագությունների մասին սովորեցնելը»:

Նախատեսվում է, որ օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]