Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կգործի կորոնավիրուսի կասկածանքով անձանց ընդունման,ախտորոշման և տեղափոխման ևս մեկ կենտրոն

Հայաստանում կգործի կորոնավիրուսի կասկածանքով անձանց 
ընդունման,ախտորոշման և տեղափոխման ևս մեկ կենտրոն

 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման, ախտորոշման և տեղափոխման (տրիաժ) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար»,- գրել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

«Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը»,- գրել է Թորոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]