Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և ՌԴ-ի առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ կապված իրավիճակը

Հայաստանի և ՌԴ-ի առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ 
կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկումներ է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության և դեղամիջոցների տրամադրման հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մուրաշկոն Արսեն Թորոսյանին տեղեկացրել է COVID-19-ի բուժման նոր առաջարկվող մեթոդների, ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]