Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը կազմակերպելու համար օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ Խաչատրյանի անվան ամենամյա մրցույթը դարձել է մեծ իրադարձություն ոչ միայն  Հայաստանի մշակութային կյանքում, այլ նաև շատ երկրների և շատ երաժիշտների կյանքում։

«Արամ Խաչատրյանը մեր մշակույթի խորհրդանիշներից մեկն է և այդ պատճառով է, որ նրա անվան այս մրցույթին մեծ նշանակություն ենք տալիս։ Ցավոք, այս տարի մշակույթը մեծ կորուստներ է կրում կապված կորոնավիրուսի տարածման հետ, բայց ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարությունն է հռչակել, կորոնավիրուսը, իհարկե, մեծ աղետ է ամբողջ աշխարհի համար, բայց մենք այս իրավիճակը պետք է նաև օգտագործենք որպես հնարավորություն։ Այս մրցույթի ժամանակ այն օգտագործվելու է»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը շատ հետաքրքիր և յուրօրինակ է համարում այն լուծումները, որոնք առաջարկվել են Կառավարությանը մրցույթը կազմակերպելու համար։

«Ինչպես դրանք կյանքի կկոչվեն՝ կտեսնենք մրցույթի այս օրերին։ Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին աշխարհի տարբեր ծայրերից։ Կարծում եմ, որ 2020 թվականի այս մրցույթը կլինի յուրօրինակ և կհիշվի»,- եզրափակեց Հարությունյանը։

Մինչ ասուլիսի մեկնարկը՝ Կոմիտասի անվան պանթեոնում արվեստի և մշակույթի մի շարք գործիչներ ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթին այս անգամ մասնակցում է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից: Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի մրցույթն անցկացվում է առցանց:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]