Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալիայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են հակառասիստական ակցիաներին

Ավստրալիայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են 
հակառասիստական ակցիաներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մի քան տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց մասնակցելու «Black Lives Matter» շարժմանը՝ կապված ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ABC News»-ը: Բողոքի ակցիաները սկսվել են Սիդնեյում, Բրիսբեյում մի քանի այլ քաղաքներում:

Նշվում է, որ կազմակերպիչներն ու կամավորները մարդկանց բաժանել են դիմակներ և ախտահանիչ նյութեր:

Ավելի վաղ Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը դիմել էր դատարան, որպեսզի արգելեն ակցիայի անցկացումը: Պատճառաբանությունն այն էր, որ կխախտվեն սանիտարական նորմերը: Դատարանը որոշել է արգելել ակցիայի անցկացումը: Այն բողոքարկվել է և հունիսի 6-ին նախատեսված ակցիան թույլատրվել է:

Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]