Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ

Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական 
ցույցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ ակցիան անցկացվում էր ի հիշատակ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով մահացել էր ոստիկանի գործողությունների հետևանքով: Կանադայի վարչապետն ակցիային միացել էր կառավարության անդամների հետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ջասթին Թրյուդոն ծնկի էր իջել ակցիայի մյուս մասնակիցների հետ միասին:

Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]