1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գույքահարկի փոփոխությունը թելադրված է ժամանակի պահանջով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Գույքահարկի փոփոխությունը 
թելադրված է ժամանակի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Խոսելով առաջարկվող բարեփոխումների մասին, նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսել ենք, որ ՀՀ-ում գույքային հարկերի գծով պոտենցիալը բավականին թերագնահատված է: Դրա առաջին սկզբունքային պատճառը կադաստրային արժեքների եւ շուկայական արժեքի մեջ եղած անդունդն է: Տարիների ընթացքում շուկայական արժեքները, բնականաբար, տնտեսության հետ աճել են, իսկ կադաստրային արժեքները մնացել են նույն տեղում: Գույքահարկի մասին օրենքում եւ հետագայում նաեւ հարկային օրենսգրքում սահմանված է, որ վերագնահատումները երեք տարին մեկ պետք է անել, բայց, այդուհանդերձ, դրա հիմքում ընկած մեթոդաբանությունը, կարծես, հնարավորություն չէր տալիս վերանայել գույքահարկի գծով պարտավորությունները կամ մոտարկել շուկայական արժեքներին: Պատմականորեն շուկայական արժեքներն աճել են, իսկ կադաստրային արժեքները մնացել են իրենց տեղում: Արդար չէ, երբ գույքն իրականում շուկայում ունի մեկ արժեք, իսկ այդ սեփականության համար հարկը վճարվում է բոլորովին այլ արժեքից, որը մի քանի անգամ ցածր է իրական շուկայական արժեքից: Երկրորդ կարեւոր հիմնավորումը եկամտային հարկի բարեփոխումն է, որն այս տարվանից ուժի մեջ մտավ: Նպատակն այն է, որ եկամտային հարկումից անցում կատարվի գույքի հարկման, որը տնտեսական աճի տեսանկյունից ավելի արդարացված է, այն առումով, որ երբ հարկվում են տնտեսվարողների եւ քաղաքացիների առհասարակ եկամուտները, տնտեսական աճի  խնդիրներ կարող են ստեղծել, իսկ երբ հարկվում է այդ եկամուտների արտացոլանքը՝ կապիտալը, դա տնտեսական աճի տեսանկյունից մեծ  խնդիրների չի հանգեցնում, ինչը համաշխարհային պրակտիկա է...»»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]