Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Փաստահավաք հանձնաժողովը լինելու է 
անկախ, ինքնավար մարմին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««ՀՀ»-ն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հետ զրուցել է Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

«Ինչպես գիտենք,- մասնավորապես նշել է պատգամավորը,- Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային մի շարք երկրներում փաստացի իրականացվել է անցումային արդարադատություն։ Իսկ մեր երկրում նման բան չի եղել։ Եվ նոր միայն մենք դիտարկելու ենք այն բոլոր ոլորտները, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ անկախությունից այս կողմ ընկած ժամանակահատվածում։ Ի դեպ, հանձնաժողովը, ըստ նախնական տարբերակի, գործելու է երկու տարի ժամկետով, որից հետո իր բացահայտումների վերաբերյալ զեկույց է ներկայացնելու Ազգային Ժողով։ Եվ պատահական չէ, որ Փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ առանձին օրենք է ընդունվում։ Որպեսզի երբեւէ նրա կողմից ձեռք բերված տեղեկությունները չդիտվեն խնդրահարույց եւ չդրվեն կասկածի տակ։ Հանձնաժողովը գործելու է այն լիազորությունների շրջանակում, որը նրան է տրվելու օրենքով։ Ըստ էության, այն իրավապահ մարմիններին օժանդակելու է՝ իր հավաքած տեղեկությունները նրանց փոխանցելու առումով։ Իսկ պատասխանատվության կիրառումը հիմնվելու է օրենքների  ու Սահմանադրության պահանջների վրա: Տվյալների ուսումնասիրությունների հարցում վաղեմության ժամկետ չի կարող դիտարկվել»։ 

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]