Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համայնքը կզբաղվի իր բնակիչների 
էկոլոգիական կրթության հարցերով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հատկապես գյուղական համայնքներում բնակիչների գործունեությունն առավելագույնս կապված է շրջակա միջավայրի հետ եւ այդ առումով համապատասխան գիտելիքների եւ մշակույթի ձեւավորումն առանձնակի նշանակություն է ստանում: Պետք է արձանագրել, որ օրենքով համայնքին վերապահված պարտադիր խնդիրների մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանությունը, բայց այդ գործառույթի իրականացումն անհնար է պատկերացնել առանց հասարակության բնապահպանական կրթության եւ նրա մոտ համապատասխան մշակույթի ձեւավորման:

Հիմնարար խնդիրը լուծելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը  մշակել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը միանշանակ կարեւորվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից:

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմնի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ բնության պահպանությունից բացի համայնքներին վերապահված պարտադիր խնդիրների մեջ ավելացվում է նաեւ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը: Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով համայնքապետի լիազորությունների մեջ առաջարկվում է մտցնել նոր լիազորություն, ըստ որի, վերջինս աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]