Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պետք է համախմբենք, սա պատերազմ է․ կորոնավիրուսից բուժված բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Պետք է համախմբենք, սա պատերազմ է․ կորոնավիրուսից բուժված բժիշկը՝ 
կորոնավիրուսի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսից բուժված «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մարդկանց հորդորում է արհամարանքով չվերաբերվել կորոնավիրուսին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Դավիթ Պատրիկյանն ասաց, որ ինքը գտնվել է ռիսկային խմբում՝ 68 տարեկան է, ունեցել է հիպերտոնիկ հիվանդություն և շաքարային դիաբետ։

 «Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի գործընկերներիս մոտ ու նրանց աշխատանքի շնորհիվ՝ այսօր կանգնած եմ ձեր առաջ և խոսում եմ։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,- ասաց նա։

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչը քաղաքացիներին կոչ  արեց  հետևել բոլոր հակահամաճարակային կանոններին։

« Մենք պետք է համախմբենք, սա պատերազմ է, ժողովուրդ։ Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են։ Մենք ունենք կառավարություն, կառավարության որոշումներ, եկենք կատարենք այդ որոշումները»,- ասաց Պատրիկյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]