1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը մեկնարկելու է հունիսի 6-ին, Երևանի ժամանակով 11:00-ին։ Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած  հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը  կդարձնեն ամենաքննարկվող թեման:

Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:  Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբ ներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը: 

Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին: 

2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]