Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազության 2 պաշտոններն զբաղեցնելու հայտ է ներկայացրել 28 անձ

ՀՀ գլխավոր դատախազության 2 պաշտոններն զբաղեցնելու հայտ է ներկայացրել 28 
անձ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝  25 դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով բաց մրցույթի անցկացման վերաբերյալ:

Դրանց մասակցելու համար դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրացել է այսօր հունիսի 5-ին, ժամը 14.00-ին:

Ելնելով ողջ գործընթացը հրապարակային և թափանցիկ անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած ուղեգծից՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ սահմանված ժամկետներում ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված  գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝  25 դիմում։

Առաջիկա չորս օրվա ընթացքում, ըստ մրցույթի անցկացման կարգի, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության և կարգով սահմանված պահանջներին, որից անմիջապես հետո, նշված ժամանակահատվածում, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում կհրապարակվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), որոնց հայտերը բավարարվել են և որոնք կարող են մասնակցել բաց մրցույթներին:

Հիշեցնենք նաև, որ բաց մրցույթները կանցկացվեն  2020թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]