ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը
17:45, 5 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիակական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում