Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրենը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրենը պարգևատրվեց Երախտագիտության 
մեդալով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեոնովիչը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր աշխատանքային գործունեության 34 տարվա ընթացքում փորձել է անել առավելագույնը բնությունը պահպանելու և այն ավելի հարստացնելու ուղղությամբ։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Այս դենդրոպարկը հայրս է հիմնել, իսկ այսօր ընտանիքս և ես շարունակում ենք հորս աշխատանքը և փորձում ավելի հարստացնել մեր բնությունը։ Որոշ խնդիրներ, իհարկե, կան, սակայն առաջնահերթ է մեզ համար՝ ունենալ ոռոգման ջուր։ Դույլերով ենք ջրում ծառերն ու թփերը, ինչն անգամ ծիծաղելի է»,- նշեց Լեոնովիչը և շնորհակալություն հայտնեց պարգևատրման և իր աշխատանքը գնահատելու համար։

Դենդրոպարկի տնօրենը հույս հայտնեց, որ դեռ երկար ժամանակ կկարողանա նույն եռանդով աշխատել։

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանն ասաց, որ պարգևատրման օրը պատահական չի ընտրված՝ հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի պահպանության օրը։

«Մենք այսօր երախտագիտության մեդալ շնորհեցինք մի մարդու, ով բազմաթիվ տարիներ ջանք չի խնայել շրջակա միջավայրը բարելավելու համար»,- նշեց Մելիքյանը։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]