Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել են Մ10 և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ10 և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 
հիմնանորոգման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող) 1,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

«Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ»,- հայտնում են ՊՈԱԿ-ից:

Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված՝ ճանապարհահատվածը փակ է: Վարորդներին խորհուրդ է տրվում տվյալ ճանապարհահատվածը շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մ10 ավտոճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]