Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտը չի ակնկալում միջազգային զբոսաշրջիկների այցելություն աշնանից շուտ: Երկրի կառավարությունը, քննարկելով ոլորտի հնարավոր վերաբացման հարցերը, որոշել է մշակել ծրագիր միջազգային զբոսաշրջիկներին ընդունելու համար, սակայն պարզ չէ, թե երբ դա հնարավոր կլինի: Ժամկետներ առայժմ չեն նշվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եգիպտոսում ոլորտի կառույցները հայտարարել են՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, միջազգային զբոսաշրջային ուղղությունը վերագործարկելը հնարավոր կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Հույս են հայտնել, որ այդ ընթացքում աշխարհում կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Եթե դա ավելի վաղ հաջողվի, ապա հնարավոր կլինի ոլորտի վերաբացման ժամկետներն առաջ բերել:

Փորձագետները նշում են, որ Եգիպտոսը կարող է առաջարկել ցածր գներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն դեպքում թե´ իշխանությունները, թե´ հյուրանոցները չեն ցանկանում ռիսկի գնալ: Նույնիսկ եթե միջազգային ավիափոխադրումը վերականգնվի հուլիս, օգոստոս ամիսներին, միևնույն է, զանգվածային զբոսաշրջության մասին դեռ խոսք չի կարող լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]