Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահե Ջիլավյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով

Վահե Ջիլավյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա 
առիթով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Վահե Ջիլավյանի ուղերձը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։ Այն պարզապես խորհրդանշական տոն չէ, այլ հիշեցում, որ մարդկությունը կանգնած է բնապահպանական լուրջ մարտահրավերների առաջ։  Այդ մարտահրավերներն անմիջականորեն ուղղված են աշխարհի բոլոր պետություններին, ամեն ազգությանը, յուրաքանչյուր անհատին։

Այսօր ողջ համաշխարհային հանրությունը ի մի է բերում բնության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված անելիքները՝ միասնական ուժերը ներդնելով շրջակա միջավայրի պահպանության գործին։
Մարդու վարքագծի փոփոխությունը, նոր մշակույթի ձևավորումը, ավելի պատասխանատու մոտեցումը թույլ կտա նվազեցնել բնության վրա մարդածին ճնշումն ու պահպանել մոլորակի հարուստ կենսաբազմազանությունը՝ հանուն ապագա սերունդների։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանքներ՝ համաշխարհային ու տեղական մարտահրավերներին դիմակայելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ անհամեմատ կարգավորվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։ Նախարարության աշխատանքներն ուղղվել են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, համակարգի հանդեպ վերաբերմունքի վերարժեքավորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։

Այս աշխատանքը իրականացվել է ամենօրյա ու ամենժամյա ռեժիմով, չնայած բոլոր դժվարություններին և անլուծելի թվացող խնդիրներին։ Կատարված աշխատանքի պտուղները տեսանելի ու շոշափելի կլինեն տարիներ անց, քանզի բնության ու էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ է ամենժամյա աշխատանք։ Ամեն դեպքում բանաձևը գտնված է։

Մարդկության համար անգամ այս ծանր ժամանակահատվածում մենք պարտավոր ենք առավել, քան երբևէ հոգ տանել բնությանը, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին մաքուր, ծաղկող ու անվնաս փոխանցելու համար։

Այս տարի տոնն անցնում է «Բնության ժամանակն է» կարգախոսով։
Առողջ լինենք և առողջ պահենք Երկիր մոլորակի բնությունը, չէ որ՝ ամեն ինչ փոխադարձ է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]