Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը բոլոր օգտատերերին խնդրում է չտարածել առանց դիմակի աղջկա լուսանկարը

ՄԻՊ-ը բոլոր օգտատերերին խնդրում է չտարածել առանց դիմակի աղջկա լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավուքերի պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված մի աղջկա լուսանկարի, ով առանց դիմակ նստել էր հանրային տրանսպորտ։

«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները»,- գրել է Թաթոյանը։

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ՄԻՊ-ը այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կոչ էր արել բացառել մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը։ Նա ներողություն էր խնդրել բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իր էջում որեւէ վիրավորական խոսք է հնչել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]