Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն «տոտալ լոքդաուն»-ի պարագայում մարդկանց ֆինանսապես օժանդակելու անհրաժեշտություն է տեսնում

ԼՀԿ-ն «տոտալ լոքդաուն»-ի պարագայում մարդկանց ֆինանսապես օժանդակելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով խիստ սահմանափակումների ռեժիմի կամ «տոտալ լոքդաուն»-ի վերադառնալու պարագայում, մարդկանց ֆինանսապես օժանդակելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անիմաստ է երկու շաբաթով փակելը, փակելուց պետք է ավելի երկար ժամանակով փակել: Մարդկանց ֆինանսավորել է պետք այդ պարագայում ու վարկային արձակուրդներ տալ: Կարող ենք փակել, եթե բոլորին փող տանք, ես շարունակում եմ պնդել, որ այդ գումարը կա: Եթե մարդկանց փող չտան փակելով, մարդիկ տանը չեն մնալու»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ պարետատանը քննարկվում է նաև երկու շաբաթով «տոտալ լոքդաուն»-ի գնալու հարցը:

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից  3 513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]