Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Փաշինյանի կարծիքով՝ պետք է փոխվի պաշտոնյաների աշխատավարձերի նկատմամբ վերաբերմունքը 

Փաշինյանի կարծիքով՝ պետք է փոխվի պաշտոնյաների աշխատավարձերի նկատմամբ 
վերաբերմունքը 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքացին պետք է ցանկանա, որ կոռուպցիոն բուրգի առկայությունը բացառող որակյալ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության նախնական քննարկմանը՝ տեսակով միացմամբ:

Խոսելով պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխություններից վարչապետը նաև ասաց. «Վերջին 1.5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կոռուպցիոն բուրգի առկայությունը՝ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ»,-ասաց Փաշինյանն ու դա համարեց պետականություն ունենալու կամքի արտահայտություններից մեկը: 

Նա համեմատություն արեց. «Մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ»: 

Փաշինյանի խոսքով՝ եթադրենք այն 1 մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բաներ կարող է փոխել: 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ