Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չէ․ Փաշինյան

Հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չէ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային վերահսկողության ակցիան պատժիչ գործողություն չի համարում, այլ խնդիրները միասին հաղթահարելու միջոց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է, և կոչ է արել վատ մեկնաբանություններ գրող օգտատերերին ջնջել դրանք։

«Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իմ էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են:

Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով եւ վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները: Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների»,- գրել է Փաշինյանը։

Փաշինյանը  ներողություն է խնդրել բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իր էջում որևէ վիրավորանք է հնչել։

ՀՀ վարչապետը նաև կոչ է արել առաջիկա օրերին նախատեսվող «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին տեղեկատվությունն ուղարկել իր էջին։

Հունիսի 2-ից  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  «Ֆեյսբուք»-ի էջին օգտատերերը նամակներ են ուղարկում Հայաստանի տարբեր հատվածներից հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ