Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի 
կիրառմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով հուզումները ճնշելու նախագահի հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցներ խախտում էին պարետային ժամը: Անտեսելով նաև կորոնավիրուսի սպառնալիքը՝ նրանք իրենց բողոքն էին հնչեցնում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գործի դնել մի օրենք, որը նրան թույլ կտա, առանց նահանգապետերի համաձայնության, օգտագործել գործող բանակային ուժերը՝ բողոքի ակցիաները դադարեցնելու համար:

Հակառակ նախագահի հայտարարությանը՝ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ակտիվ բանակային ուժերը պետք է օգտագործվեն միայն առավել հրատապ և ծանր իրավիճակներում:

«Մենք այժմ այդ իրավիճակում չենք գտնվում: Ես չեմ պաշտպանում «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը»,- ասել է Մարկ Էսպերը:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը:

Մինեսոտայի ոստիկանության սպա Դերեկ Շովինին ուղղված մեղադրանքը վերաձևակերպվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքի, որը որակվում է որպես դիտավորյալ սպանություն առանց կանխամտածվածության: Նրան սպառնում է այժմ մինչև 40 տարվա ազատազրկում: Դեպքի վայրում գտնվող ոստիկանության արդեն նախկին երեք սպաներին ևս մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու և դրան նպաստելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]