1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին. Փաշինյանն առաջարկեց նոր ընկալում

Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին. Փաշինյանն 
առաջարկեց նոր ընկալում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պետական բյուջեի վերաբերյալ ձևավորել նոր ընկալում՝ բյուջեն բոլորի ընդհանուր դրամապանակն է, այն ձևավորում են բոլորը՝ ընդհանուր կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ միանալով տեսակապով:

«Մենք ունեինք բյուջեի հին ընկալում և հիմա պետք է ձևավորենք բյուջեի նոր ընկալում: Մարդկանց հին ընկալումը հետևյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, որպեսզի մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Եվ իմ կարծիքով՝ բյուջեի հին և նոր ընկալումների բանաձևը հստակ այն սահմանն է, որը բաժանում է պետականության կամք ունեցող ժողովրդին պետականության կամք չունեցող ժողովրդից: Եվ ես համոզված եմ, որ մենք իհարկե գնում ենք այս ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:

Սակայն վարչապետը նկատեց, որ 2019-ին բյուջե չի մուտքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն և իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավելի լինել մինչև օրինակ 400 մլրդ դրամ: Նա կարևորեց մտածողության փոփոխությունը՝ չթերագնահատելով նաև վարչարարությունը: «Որոշ դեպքերում այդ հարկադրման գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական և փիլիսոփայական առումով ժողովրդի համար կարգապահությունը, այդ թվում բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն»,-նշեց նա:

Վարչապետը նկատեց՝ պետական բյուջեն անվտանգություն է: ՀՀ քաղաքացիները չեն կարող յուրաքանչյուրն իրենց, իրենց ընտանիքի համար առանձին անվտանգություն կառուցել: Քաղաքացիները հարկերի ձևով վճարումներ են կատարում, որ կառավարությունը իրականացնի ընդհանուր կարիքի ապահովումը: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]