Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները. Փաշինյան

Կորոնավիրուսի արդյունքում պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի 
հարաբերությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսային ժամանակաշրջանում բոլորը պետք է վերագնահատեն իրենց վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես քաղաքացիական պարտականությունների նկատմամբ. նոր ընկալմամբ պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում են բոլորը՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսակապով միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Փաշինյանը բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում անդրադարձավ կառավարության՝ ի սկզբանե որդեգրած կոնցեպցիային, որն անվանում են՝ ճգնաժամը՝ որպես հնարավորություն: «Ես կարծում եմ, որ հիմա հենց այս օրերին Հայաստանում խորը գերագնահատման պրոցես է տեղի ունենում: Եվ այդ խորը գերագնահատաման պրոցեսը կապված է պետական կարգի և անհատի փոխհարաբերությունների հետ: Այսօր մենք տեսնում ենք անհատի և պետական կարգի հարաբերությունները: Եվ ըստ էության կանգնում ենք հետևյալ հարցի առաջ՝ ինչպե՞ս ենք մենք ընկալում մեր պետությունն ու պետականությունը, արդյոք մեր պետությունն ու պետականությունն ընկալում ենք պատմության դասագրքերում ձևակերպված պետությունը որպես բռնության գործիք բանաձևո՞վ, թե՞ այնուամենայնիվ մենք մեր ազգային պետությունը, ՀՀ-ն դիտարկում և ընկալում ենք որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն: Եվ կարծում եմ, որ հիմա կորոնավիրուսի համաճարակի արդյունքում մենք պետք է վերագնահատենք պետական կարգի և անհատի հարաբերությունները, քանի որ հին ընկալմամբ օրենքները գրում են իշխողները, որպեսզի մեզ՝ քաղաքացիներիս պահեն իրենց հսկողության տակ: Նոր ընկալմամբ՝  պետք է լինի այնպես, որ օրենքները ստեղծում ենք մենք բոլորս ՝ որպես համակեցության կանոնների ամբողջություն, որպես պայմանավորվածություն, թե ինչպես ենք մենք ապրելու և հարաբերվելու իրար հետ»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց՝ երբ ասում է, որ օրենքները ստեղծում ենք բոլորս, ի նկատի ունի այն ինստիտուցիոնալ աստիճանների միջոցով, որոնք ձևավորվում են մարդկանց ազատ կամարտահայտության միջոցով:  Փաշինյանը նշեց՝ ուզում եմ հավատալ, որ հիմա Հայաստանում կրկին հեղափոխական ժամանակներ են:  «2018-ի հեղափոխության ժամանակ մենք վերագնահատեցինք, վերափոխեցինք մեր հարաբերությունները մեր ազատությունների և իրավունքների նկատմամբ: Կորոնավիրուսային ժամանակաշրջանում մենք պետք է վերագնահատենք մեր վերաբերմունքը կարգապահության և ընդհանրապես մեր քաղաքացիական պարտականությունների նկատմամբ»,-նշեց նա:

Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական բլոկին, նկատեց, որ կորոնավիրուսի համավարակի բերումով տնտեսական որոշակի խնդիրներ լինելու են: Սակայն վարչապետը խորհուրդ տվեց շատ չշտապել այս առումով հետևություններ անելու համար, թե ինչպիսին կլինի 2020 թվականը:  «Կարծում եմ, որ կորոնավիրուսի այս ժամանակաշրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե ինչքան այն կտևի, և արդյունքները, նույնիսկ կորուստներն ամփոփելու համար դեռևս վաղ է»,-նշեց նա:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հիմնականում հանված են տնտեսական գործունեության սահմանափակումները:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]