Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՃՏՊ Հնաբերդ գյուղում․ կան տուժածներ

ՃՏՊ Հնաբերդ գյուղում․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 4-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարարտի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգեստան-Դվին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հրաչիկ Հ․, ծնված 1963 թ.) և«BMW» (վարորդ՝Արմեն Խ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Սամվել Գ․-ն (ծնված 1965 թ.) հոսպիտալացվելեն«Էրեբունի»ԲԿ։

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լիլյա Գ․-ին (ծնված 1971 թ.) ևՎազգենԳ․-ին (ծնված 1998 թ.) մոտեցրե լեն շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները ևս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Բժիշկները Հրաչիկ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝միջին ծանրության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]