Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ մշակութային թերապիա և առողջություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ մշակութային թերապիա և առողջություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Մարդու համար դիմադրողականության ակտիվությունն ապահովում են հատկապես մշակութային բա՛րձր արժեքները, քանզի հենց դրանք են տալիս այն պատասխանները, որ հուզում են մարդուն դժվարագույն խնդիրներ հաղթահարելիս, երբ իրադրությունը թվում է անհույս, միջոցները` սպառված, հենց դրանց մեջ է ապրելու ու գոյատեւելու, դժվարությունները հաղթահարելու, մնայունի ու անցողիկի, ժամանակավորի, կարեւորի ու անկարեւորի փիլիսոփայությունը, երբ մարդը կյանքին նայում է ոչ թե մանրադիտակի անցքերից` նեղվելով պահի անհուսությունից, այլ հեռադիտակի ոսպնյակների միջոցով, ուր արտացոլվում է հեռավոր ներկան եւ լույսի այն շողը, որ ուղեկիցն է ճանապարհի։ Բարձրարժեք մշակությում կա ամեն ինչ` թե արտահայտման խորություն, թե դրականի ու բացասականի, չար ու բարու բախում, իսկ ամենակարեւորը` կատարսիս, մաքրում քաոսից, զտում, վեհի բացարձակացում, ինչն ազատում է մարդուն կապանքներից ու ամեն տեսակ կախվածությունից։

Կարդալով բարձր գրականություն, լսելով կատարյալ երաժշտություն, դիտելով լավագույն նկարներ, բացառիկ ֆիլմեր, հաղորդակից լինելով տաղանդավոր մարդկանց մտքերին, աննկատելիորեն ու առանց ջանքի ու լարվածության մարդը կյանքի համար ձեռք է բերում այն անհրաժեշտ իմունիտետը, որը թույլ չի տալիս ընկճվել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակում եւ լուծում խնդիրներ, որ շատերի համար անլուծելի են թվում...»։ 

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]