1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւանի էկոհամակարգը տասնամյակներ շարունակ բացասական ներգործությունների է ենթարկվել։ Ցավոք, այս տարի եւս կապուտաչյա Սեւանը կկանաչի։ Առկա իրավիճակը հաշվի առնելով, Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է փաստաթուղթ, որը նախատեսում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում: Այն է՝ առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում, Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացում:

Սեւանա լճի խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր է նախատեսում նաեւ օրենսդիր մարմինը։ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն արդեն երկու աշխատանքային քննարկում է կազմակերպել։ Ուշադրության կենտրոնում է Սեւանա լիճ թափվող գետերի մաքրության եւ կոյուղիների հարցը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս պահին կոլեկտորը, որը ժամանակին տեղադրվել էր, չի աշխատում, ինչի հետեւանքով լիճ թափվող ջրերը չեն մաքրվում․ «Վերականգնման աշխատանքների հետ կապված ծրագրեր են մշակվում, որպեսզի մարքվեն գետերով եկող կոյուղիները եւ կոլեկտորով անցնելուց հետո միայն մտնեն Սեւանա լիճ։ Ներկա դրությամբ կոլեկտորը չի աշխատում եւ, բնականաբար, կոյուղիները շարունակում են թափվել Սեւան՝ առաջացնելով բնապահպանական խնդիրներ»։

ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը պատասխանատվություն կենթադրի համայնքի համար, եթե առանց մաքրման կոյուղիները լցվեն Սեւանա լիճ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]