1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Այսօր՝ հունիսի 5-ին

Այսօր՝ հունիսի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշվում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը՝ սահմանված ՄԱԿ-ի կողմից։

*           1907 թ. այս օրը ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը՝ հայ նշանավոր երգչուհի (մահ.՝ 1980 թ.)։

*           1968 թ. այս օրը մահացել է Վահրամ Փափազյանը՝ հայ հանճարեղ դերասան (ծնվ.՝ 1888 թ.)։

*           1999 թ. այս օրը սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը։

*           1783 թ. այս օրը Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը։

*           1723 թ. այս օրը ծնվել է  Ադամ Սմիթը՝ շոտլանդացի բարոյագետ և տնտեսագետ:

*           1818 թ. այս օրը ծնվել է  Գևորգ Ախվերդյանը՝ հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ:

*           1858 թ. այս օրը ծնվել է  Ալեքսանդր Աբելյանը՝ հայ դրամատուրգ, թատերական գործիչ:

*           1937 թ. այս օրը ծնվել է  Գուժ Մանուկյանը՝ դերասան:

 

Գիտե՞ք որ

*           ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ներկայումս ամենամեծն է, այնտեղ հավաքված է շուրջ 150 մլն օրինակ գիրք։ Գրադարան տարեկան այցելում է 1․7 մլն ընթերցող։

*           Հին աշխարհից մեզ հասած ամենամեծ գրադարանը պատկանել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ Հնագետները պեղել են 25000 սեպագիր կավե աղյուսներ։

*           Աշխարհում գոյություն ունեն 150 գրադարաններ, ուր գրքերի փոխարեն մարդիկ են, որոնք կարդում են իրենց պատմվածքները։ Նորվեգական կառավարությունը գնում է Նորվեգիայի տարածքում հրատարակված որևէ գրքի 1000 օրինակ՝ դրանք բաշխելով երկրի գրադարաններով։

*           Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանում 2010 թ․ գործում է գրադարան, որտեղից կարելի է գիրք վերցնել «ազնիվ խոսքով»։ Եթե այցելուն ցանկանում է վերցնել իր հետ գիրքը, ապա պետք է փոխարենն այլ գիրք թողնի։

*           Ֆրանսիայի ազգային գրադարանը գործում է 1368 թվականից։

*           Ֆիննական Վանտաա քաղաքի գրադարան աննկատ վերադարձվել է մի գիրք, որն այնտեղից վերցվել էր դեռևս 100 տարի առաջ։

*           ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում գործող գրադարանը յուրահատուկ է այն բանով, որ այնտեղ թղթե գրքերի փոխարեն էլեկտրոնային գրքեր են։

*           Գայլը միակ կենդանին է աշխարհում, որը հարձակվում է իրենից ուժեղ կենդանու վրա:

*           Աշխարհի ամենավտանգավոր օձի անունը Տայպան է, նրա խայթոցից հետո զոհն ունի 7 վայրկյան ժամանակ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]