1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Վահրամ Փափազյանի մահվան տարելիցն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Վահրամ Փափազյանի մահվան 
տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Վահրամն իր սովորական համառությամբ հաջողացնում է դերասաններ`սիրելի հորաքույր Ֆիլիի ու թզուկի հետ գնալ թատրոն, իսկ թատրոնի ճանապարհին այնպիսի ջանասիրությամբ է հյուրասիրում թանկագին թզուկին, ում սեփական խաղալիքն էր համարում արդեն, որ խեղճ թզուկը փորացավից չի կարողանում բեմ բարձրանալ, իսկ քանի որ նրան փոխարինող չի գտնվում, այդ օրը Դոն Գրիգորիոյի կնոջ դերակատար Փերուզ հանըմի հայացքը կանգ է առնում դերասանուհի`սիրելի հորաքույր Ֆիլեյի հետ թատրոնում հայտնված Վահրամի վրա, ու դրությունը փրկելու համար նրան իսկույն եւեթ խցկում են պարկն ու բեմ հանում, ու թեեւ հեշտ չէր պարկում շնչելը, Վահրամի ոտքերը, ասես, կտրում են գետնից, ու նա յոթերորդ երկնքում հայտնվածի ցնծություն է ապրում։ Թզուկի փոխարեն, զուգված, զարդարված ու պուպրիկի նման ներկված աղջնակը, որ հենց ինքը Վահրամն էր, ներկայացման վերջում, երբ բացում են պարկը` տեսնելու համար, թե մեջն ինչ անակնկալ կա, սնդիկի պես դուրս է թռչում պարկից ու, լեզուն ցույց տալով, ասում սովորեցրած բառերը. «Սա էլ քեզ նվեր»։ Անակնկալի եկած հանդիսատեսը ոչ պակաս ծափուծիծաղով է ընդունում անկոչ դերասանին, ով «այդ օրվանից աշխարհի բոլոր երեւույթներին, մարդկային ցավերին, ճղճիմ ու փոքրոգի հաշիվներին, անցողակի ժպիտներին եւ երջանկություններին, կյանքի ու աշխարհի իրար հակասող երեւույթներին անտարբեր լեզու ցույց տալու հանդիսատես լինելու, ոչնչից չզարմանալու, ամեն ինչ իբր ներկայացում ընդունելու եւ, վերջապես, ամեն ինչ միշտ լավատես հեռանկարով դատելու» սովորություն է ձեռք բերում, եւ ինչ էլ կյանքն ուղարկել է այնուհետ` ուրախություն թե տառապանք, ընդունել է նույն ժպիտով, որը ո՛չ համակերպություն է եղել, ո՛չ էլ ճակատագրին ենթարկվելու անհորիզոն հոգու ցոլացում, այլ խոր համոզմունք»։

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]