Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չկա դեղատոմս, որից պացիենտները կարող են օգտվել մինչ բժշկի այցելությունը․ Թորոսյան

Չկա դեղատոմս, որից պացիենտները կարող են օգտվել մինչ բժշկի այցելությունը․ 
Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչև բժշկի այցելությունը։  Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա մի դեղամիջոց, որից քաղաքացին կարող է օգտվել, երբ բժշկի այցը կամ խորհրդատվությունը օպերատիվորեն և ժամանակին ստանալ չի հաջողվում։ 

«Քաղաքացիները ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որևէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում,  այն հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել, քանի դեռ չկա պատվաստանյութ»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այսօրվանից բժիշկները նախարարության կողմից ուղեցույցեր են ստանալու, որոնցով կարող են առաջնորդվել պացիենտներին բուժելիս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]