Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Այս գումարներով հնարավոր չէ համակարգը պահել. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը՝ գնի բարձրացման հայտի մասին

Այս գումարներով հնարավոր չէ համակարգը պահել. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը՝ 
գնի բարձրացման հայտի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը բնակչությանը մատակարարվող գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ներկայացված հայտը մեկնաբանում  է նրանով, որ առկա գումարներով հնարավոր չէ համակարգը պահել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանը:

Թադևոսյանը մեկնաբանեց, թե ինչու որոշեցին գազի վաճառքի սակագնի բարձրացման հայտ ներկայացնել: Նա հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ գործում է 2016 թվականին գործող սակագինը, թեև 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 165 դոլար՝ նախկին 150-ի փոխարեն:  Ընկերությունը շարունակում է գազը վաճառել միջինը 255 դոլարով: «Եթե հանենք, տարբերությունը, ստացվում է 90 դոլար: Դրանից տարեկան 43 դոլարը գնում է պետբյուջե՝ որպես հարկ: Ընկերությանը մնաց ընդամենը 47 դոլար: Մինչև այսօր 47 դոլարից ունեցել ենք մոտ 12 դոլարի կորուստ՝ բնական տեխնոլոգիական կորուստներ: Այսինքն՝ մեզ մնաց 35 դոլար: Այդ 35 դոլարից 19 դոլարը աշխատավարձն է: Ընկերությանը 16 դոլար է ընդամենը մնում: Մենք ընդահանրապես շահույթ չենք էլ ունեցել: Եվ այս պատկերով, այս գումարներով հնարավոր չէ, չի եղել և չի լինելու նման համակարգ պահել»,-ասաց Թադևոսյանը:

Թադևոսյանի՝ խոսքով մասնագետները հաշվարկել են, որ եթե ընկերությունը շարունակի նման ընթացիկ ծախսերով, նման ներդրումով,  այլևս չեն կարողանալու բերել 2,2 մլրդ խմ գազը:

Նրա կարծիքով՝ բոլորի խնդիրն է հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը: «Այսօրվա դրությամբ այն գազամատակարարման համակարգը, որ ունենք, ծառայում է ՀՀ բնակչությանը: Եվ որպեսզի ունենանք հուսալի, անվտանգ ու անխափան գազամատակարարում, մենք պետք է իրականացնենք համապատասխան անհրաժեշտ  նորմատիվային ծախսեր: Մենք պատաստ ենք հիմա և պատրաստ ենք եղել միշտ՝ քննարկելու բաց, միասին գտելու գազի սակագնի այն օպտիմալ թիվը, որը լինի և հարմար ընկերությանը՝ իրականացնելու իր գործառություները և  մատչելի՝ բնակչության համար»,-ասաց Թադևոսյանը:

Տնօրենի խոսքով՝ ներկայացված հայտում առաջարկել են, որ ընկերության մարժան լինի 60,8 մլրդ դրամ: Գլխավոր տնօրենը վստահեցնում է, որ մարժան հաշվել են բացառապես ՀՀ-ում գործող նորմատիվային փաստաթղթերի հիման վրա: 10 տարվա կտրվածքով առաջարկված մարժան ունենալուն զուգահեռ կփորձեն իրականացնել 230 մլրդ դրամի ներդրում:

 «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը  բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀն-ն առաջարկել է 266.71 դոլար տարբերակը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]